ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Դուբրովնիկի Հայաստանի ընկերների միության նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 13-22-ը Դուբրովնիկում (Խորվաթիա) կկայանա համերգաշար՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Ելույթներով հանդես կգա Դուբրովնիկի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, ինչպես նաև եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգները կկայանան դեկտեմբերի 13-ին՝ Բլատոյում, դեկտեմբերի 20-ին՝ Դուբրովնիկում, դեկտեմբերի 14-ին՝ Կորչուլայում, դեկտեմբերի 22-ին՝ Չիլիպիում: Դուբրովնիկում կայանալիք համերգն ամբողջությամբ կնվիրվի Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը. կկատարվեն «Դիմակահանդես-սյուիտը», հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից: